Ծնողների դերը
Անհերքելի է ծնողների մասնակցությունը երեխաների մասնագիտության ընտրության գործում, ուստի մասնագիտական կողմնորոշման ծառայություններում առանձին տեղ է հատկացվում ծնողների հետ աշխատանքին: Փորձը ցույց է տալիս, որ բարձր դասարանների աշակերտների մասնագիտական ինքնորոշման հետ կապված խնդիրները հաճախ ծագում են այն դեպքում, երբ անձը որպես ինքնուրույն անհատականություն լիարժեք ձևավորված չէ, ինչի հիմքում հիմնականում ընտանեկան դաստիարակությունն է: Շատ դեպքերում մեծացող երեխաների հետ հարաբերություններում ծնողները լիարժեք չեն գիտակցում իրենց խնդիրները: Նրանք առավելապես հակված են երեխաների փոխարեն որոշումներ կայացնելու, ինչը լուրջ խոչընդոտ է անհատի ձևավորման գործընթացում և խանգարում է երեխայի մասնագիտական ինքնորոշմանը: Մասնագիտության ընտրության հարցերը և կրթություն/ուսուցում ստանալու ուղիներ գտնելը դժվար խնդիր են թե' երեխաների և թե' նրանց ծնողների համար: Մասնագիտական ինքնորոշման գործընթացը կրճատելուն ուղղված ծնողների հոգեբանական ճնշման փորձերը, որպես կանոն, բացասական արդյունք են տալիս` երեխաների մոտ առաջացնելով անհանդուրժողականություն, իսկ երբեմն` մերժում ցանկացած ինքնորոշման քայլից:
Ներբեռնել Arian AMU տառատեսակը