Խորհրդատվություն
Ընտանիքը և մասնագիտության ընտրությունը
Սեպտեմբերի մեկ: Ձեր մանկիկի ձեռքից բռնած` առաջին անգամ գնում եք դպրոց: Այդ օրվանից Ձեր ընտանիքում սկսվում է մի նոր ժամանակաշրջան:
- Ի՞նչ քայլեր եք արեք Ձեր բալիկի աշխարհընկալման և կյանքի հմտությունների ձևավորման ուղղությամբ:
- Բավարարե՞լ եք երեխայի բոլոր հարցերի պատասխանները:
- Ապահովե՞լ եք նրա բազմակողմանի աշխարհաճանաչումը:
- Ստեղծե՞լ եք հնարավորություններ տարբերակելու երևակայականն ու իրականը:
- Փորձե՞լ եք ճանաչել Ձեր բալիկին:
- Պարզե՞լ եք նրա հնարավոր ուժեղ և թույլ կողմերը, անձնային առանձնահատկությունները:
Տարրական դպրոցում կրթություն ստանալու առաջին քայլերը հաղթահարված են: Ձեր երեխան շարունակում է ուսումը միջին դպրոցում.
- Պարզե՞լ եք` ինչ նախասիրություններ և հետաքրքրություններ ունի նա, ո՞ր առարկաներն է սիրում և ինչո՞ւ:
- Ուսուցչին է շատ սիրում:
- Ավելի նախընտրում է կարդալ-պատմել, քան թվաբանական աղյուսակը սերտել:
- Հետաքրքրում է կենդանիների աշխարհը, նրանց ֆիզոլոգիական կառուցվածքը:
Որպես ծնող` ի՞նչ աշխատանքներ եք տարել երեխայի մասնագիտական հակումները զարգացնելու ուղղությամբ:
- Ճանաչողական այցեր աշխատավայրեր, որտեղ երեխան կարող է տեսնել տարբեր մասնագիտություններով ամբողջական գործընթացներ,
- Տեղեկատվություն մասնագիտությունների և զբաղմունքների մասին,
- Ծանոթացում տարբեր մասնագետների հետ և նրանց աշխատանքային գործունեությանը:
Ձեր երեխան արդեն սովորում է միջին դպրոցի ավարտական դասարանում:
- Արդյոք կողմնորոշվե՞լ է Ձեր տղան կամ աղջիկը` ինչ մասնագետ է ուզում դառնալ:
- Իր անձնային առանձնահատկություններին համապատասխանու՞մ է նրա նախընտրած մասնագիտությունը:
- Որքանո՞վ Է Ձեր ազդեցության գործոնը:
- Ի՞նչ խորհուրդ եք տալիս Ձեր երեխային հիմնական դպրոցն ավարտելուց հետո (որտե՞ղ սովորել, որտե՞ղ աշխատել, ինչո՞վ զբաղվել):
- Համակարծի՞ ք եք արդյոք Ձեր երեխայի մասնագիտության ընտրության որոշման հետ:
- Օգտվե՞լ եք արդյոք մանագիտական կողմնորոշման կենտրոնի խորհրդատվական ծառայություններից:
- Տեղեկացվա՞ծ եք արդյոք Ձեր երեխայի նախընտրելի մասնագիտության ուսման հնարավորություններին (ավագ դպրոց, քոլեջ, արհեստագործական ուսումնական հաստատություններ, բարձրագույն ուսումնական հաստատություն, մասնագիտական ուսուցում):
Ինչպե՞ս եք գնահատում Ձեր երեխայի հնարավորությունները հետագայում տվյալ մասնագիտությամբ աշխատանք գտնելու հարցում:
- Հաշվի՞եք առել աշխատաշուկայի պահանջարկը մասնագիտություն ընտրելիս:
- Տեղեկացվա՞ ծ եք, թե աշխատաշուկայում ո՞ր մասնագիտություններն են պահանջարկ վայելում:
- Տեսնու՞ մ եք Ձեր երեխայի ընտրած մասնագիտության հեռանկարի հնարավորությունները:
Ներբեռնել Arian AMU տառատեսակը