Մասնագիտության ընտրություն

Դպրոցականների մասնագիտական կողմնորոշման համար իրական հիմք պետք է ծառայեն դպրոցական բազմամասնագիտական կրթությունն ու դաստիարակությունը: 

Դպրոցական երեխաների համար յուրաքանչյուր տարիքային խմբում մասնագիտական կողմնորոշման նպատակները տարբեր են`

տարրական դպրոցում` 1-4-րդ դասարաններ - մասնագիտությունների աշխարհի մասին պատկերացումների ձևավորում, մարդու կյանքում աշխատանքի դերերի մասին պատկերացում` տարբեր տեսակի գործողությունների ցուցադրման միջոցով,

հիմնական դպրոցի առաջին փուլ` 5-7-րդ դասարաններ - մասնագիտության ընտրության հետ կապված հետաքրքրությունների և կարողությունների զարգացում, 

հիմնական դպրոցի երկրորդ փուլ` 8-9 դասարաններ - մասնագիտական մոտիվացիայի ձևավորում` հիմնական կարողություններն ու հակումներն ինքնուրույն վերլուծելու պատրաստվածության միջոցով,

ավագ դպրոց` 10-12-րդ դասարաններ - ինքնորոշման արժեքային և իմաստային կողմերի ձևավորում, աշակերտների մասնագիտական պլանավորման և նախընտրությունների պարզում, ընդունակությունների և կարողությունների զարգացում` մասնագիտական հոսքերում առանձին առարկաների առավել խորն ուսումնասիրման միջոցով:    

Դպրոցական փուլերով չի սահմանափակվում մասնագիտական կողմնորոշման գործընթացը: Այն առավել լայն նկարագիր է ստանում արդեն իր կարիերայի պլանավորման և զարգացման հաջորդ փուլերում` քոլեջում, բուհում ուսումնառության շրջանում, մասնագիտություն և որակավորում ստանալուց հետո, աշխատանք փնտրելիս, առաջին աշխատանքը կատարելիս և/կամ մասնագիտությունը փոխելու ճանապարհին: Կարճ ասած, սա գործընթաց է ողջ կյանքի ընթացքում:   

Կարելի է փաստել, որ մասնագիտության գիտակցված ընտրությունը եռակողմ գործոնների համակցում է`

  • Անձնային որակների և նախասիրությունների բացահայտում
  • ՀՀ աշխատաշուկայի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում
  • ՀՀ կրթական համակարգի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում



Ներբեռնել Arian AMU տառատեսակը