Մասնագիտությունների մոլորակ / Գործատուներ /

Դեվելոփվեյ ՓԲԸ

Դեվելոփվեյ ՓԲԸ-ն փորձառու և եռանդուն մասնագետներով համալրված կազմակերպություն է:


Ընկերության առաքելությունն է. Բոլորին հասանելի ՏՏ ծառայություններ և արտադրանք:


Մենք բարձր ենք գնահատում պրոֆեսիոնալ, ստեղծագործական և պատասխանատու աշխատանքը, միևնույն ժամանակ հատուկ ուշադրություն ենք դարձնում երիտասարդական անսպառ եռանդի ու երևակայության վրա:

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամում` Sun Microsystems ընկերության Մշակումների և տեստավորման լաբորատորիայում փորձառու ՏՏ մաստագետների և ուսանողների հանդիպումը հիմք հանդիսացավ մեր ընկերության ստեղծման համար: Դա հանդիպում էր մի կողմից` ՏՏ ոլորտում երկարամյա աշխատանքային փորձ ունեցող, իսկ մյուս կողմից` երիտասարդ, բայց բավականին ծրագրերի իրականացմանը մասնակցած մասնագետների:

Թիմի անդամները հմտացած են հեռահաղորդակցման և մունիցիպալ բիլինգի, մարդկային ռեսուրսների կառավարման, փաստաթղթաշրջանառության, էլ. կառավարման, տեղեկատվության կառավարման և այլ որորտներում ծրագրերի իրականացման մեջ:

Դեվելոփվեյ-ն առաջնային է համարում ծրագրային փաթեթների ստեղծման ժամանակ միջազգային ընդունված չափորոշիչների պահպանումը և հատկապես ղեկավարման արդիական մեթոդների կիրառումը:

Պատվիրատուների վստահությունը և հարգանքը, բարձրորակ և հուսալի ծառայությունների և լուծումների մատուցումը հանդիսանում են մեր ընկերության հիմնական առավելությունը:


Դիմելով մեր ընկերությանը` կարող եք վստահ լինել, որ ձեռք եք բերում բարձրորակ ստեղծագործական թիմի նվիրական աշխատանք:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը