Հաշվապահի օրագրից

Հաշվապահի օրագրից

«...Առաջին հայացքից կարող է թվալ, որ հաշվապահությունը անհետաքրքիր գործ է. անընդհատ թվեր, անընդհատ նույն գործողությունների կրկնություն, նույն աշխատանքային գործիքներ ու փաստաթղթեր` վճարման հանձնարարագիր, դրամարկղի մուտքի, ելքի օրդերներ: Բայց այլ կարծիքի են մասնագետները:

Կոնկրետ ինձ համար հետաքրքրությունը նրանում է, որ եթե ինչ-որ բան անում ես, հետո արդյունքի ես դուրս գալիս, ի վերջո հասկանում ես, թե էս կազմակերպությունում ինչ է կատարվում: Քանի որ ամեն ինչն ես անում, ընդհանուր առմամբ, գործն անելուց հետո վերլուծական աշխատանքն է հետաքրքիր:

Բուհը տալիս է ընդհանուր տեսական գիտելիքներ, իսկ կոնկրետ, եթե դու ուզում ես դառնալ հաշվապահ, ֆինանսիստ, աուդիտոր եւ այլն, արդեն կոնկրետ էդ ուղղությամբ դու գնում ես որոշակի մասնագիտական դասընթացների: Բայց կարծում եմ` էդ բազան պետք է ունենալ, այսինքն` պետք է ստանալ բարձրագույն կրթություն` բուհական, հետո արդեն մասնագիտանալ որ  ուղղությամբ:    Քանի որ հիմնականում ամբողջ օրը աշխատում ես թվերի հետ, համբերատար պետք է լինես առաջին հերթին, ունենաս նստելու կարողություն,  վերլուծական միտք, որ ամեն ինչը միայն անելով չէ, պետք է հետագայում նաեւ ամփոփես, հասկանաս ինչը որից հետո պետք է լինի, եւ միաժամանակ ինքդ քո նկատմամբ պահանջները բարձր լինեն, քանի որ մեր երկրում ամեն ամիս, ամեն օր գրեթե օրենսդրության հետ կապված փոփոխություններ է լինում: Անուշադրության մատնես մի ամիս, 2 ամիս, մի որոշ ժամանակահատված, դու էլ լավ մասնագետ չես կարող լինել...»




Ներբեռնել Arian AMU տառատեսակը