Ծրագրավորողի օրագրից

«...Ծրագրավորողները դրանք նկարիչներ են, արվեստագետներ են, դրանք քանդակագործներ են, այսինքն մարդ, ով ցանկություն ունի ինչ–որ բան կերտելու, ինչ–որ բան ստեղծելու։ Երբ քո մոտ ցանկություն է ստեղծել մի բան ու օգուտ տալ մնացած մարդկանց։ Ինչի՞ համար ենք մենք ընդհանրապես ծրագրեր գրում։ Մենք ծրագրեր գրում ենք, որպեսզի էդ ծրագրերը հետագայում հեշտացնեն մարդկանց աշխատանքը որոշակի ոլորտում։ Ծրագրավորողները մարդիկ են, ովքեր առնչվում են մնացած բոլոր ոլորտների հետ։

Էսօր շատերը գիտեն, որ ծրագրավորումը շատ բարձր ֆինանսավորվող մասնագիտություն է։ Հետագայում դու կարող ես աշխատանք գտնել, որտեղ քեզ բավական բարձր աշխատավարձով կվարձատրեն եւ այլն։ Դա չպիտի լինի այն գայթակղող, շարժիչ ուժը, որ դու գնաս եւ դառնաս IT-ում մասնագետ։ Դա իրականում էդպես չի։ Դու մնացած բոլոր մասնագիտություններում նույն գումարն ես վաստակում, ինչ որ IT-ում։ Դու պիտի գնաս IT, եթե IT-ն սիրում ես...»




Ներբեռնել Arian AMU տառատեսակը