Խոհարարի օրագրից

«... « Խոհարար », եթե բառը բացում ենք, ինչ է նշանակում: «Խոհ» ինչ է հայերեն: Խոհը միտքն է: Խոհարարը միտք արարողն է: Խոհանոցը մի վայր է, որտեղ միտք է արարվում:

Խոհարարը լավ ուտելու ճաշակ պետք է ունենա. նախ եւ առաջ իր պատրաստածը պետք է դուր գա իրեն, ամենակարեւորը, որ ինքը իր եւ հյուրերի նկատմամբ շատ ազնիվ լինի:   Կիրթ մարդու մասնագիտություն է սա, մասնագիտություն, որը հնարավորություն է տալիս մտածելու, ստեղծելու, իմպրովիզ անելու եւ նաեւ հպարտության զգացում ունենալու ճաշակելուց հետո, երբ որ ստանում ես լավ արձագանքներ:    Խոհարարության մեջ շատ կարեւոր է նաեւ սնունդի արտաքին տեսքը: Սա մի մասնագիտություն է, որում մեծ դեր ունեն մարդու բոլոր հինգ զգայարաններ էլ, նույնիսկ շոշափելիքը..» :




Ներբեռնել Arian AMU տառատեսակը