Ապահովագրական գործակալի օրագրից

«...Ապահովագրական գործակալի հիմնական աշխատանքը ապահովագրական պայմանագրերի վաճառքն է, այսինքն` ապահովագրական գործակալը միջնորդ է ապահովագրական ընկերության եւ հաճախորդների միջեւ: Հաճախորդների շարքին են դասվում ցանկացած քաղաքացի, որովհետեւ այսօր ապահովագրությունը անհրաժեշտ է եւ հասանելի է յուրաքանչյուրիս. ամեն մեկս մեր կարիքներն ունենք` ավտոմեքենայի ապահովագրություն, գույքի ապահովագրություն, բժշկական ապահովագրություն:

Ամենակարեւորը պետք է լինես շփվող, պետք է ճիշտ կարողանաս ներկայացնել ծառայությունը, եւ եթե ուզում ես գործի մեջ հաջողության հասնել պետք է ունենաս անընդհատ զարգացման նկատմամբ ձգտում, այսինքն` կրթվելու, նոր բաներ սովորելու...»




Ներբեռնել Arian AMU տառատեսակը