CV գրելու ճիշտ ձևը

Գործատուին դիմելու առաջին քայլերից մեկը աշխատանքային կենսագրության կազմումն է:  Աշխատանքային կենսագրականը գովազդային գործիք է, որի միջոցով ուրվագծում եք ձեր հմտությունները, փորձը: Դրանով է պակմանավորված գործատուի մոտ ձեր մասին առաջին տպավորության ձևավորումը: Կենսագրականի միջոցով մենք փորձում ենք ստանալ հարցազրույցի հնարավորություն: Այն միանգամից չի ապահովում աշխատանքի հրավերի հնարավորություն:

Կենսագրական կազմելու առաջին քայլը պետք է լինին պարզել, հասկանալ, թե որքան են այն աշխատանքները, որոնց համար դուք ունեք համապատասխան որակավորում և հետաքրքրվածություն:

 

Կենսագրականի տեսակները

  1. Ժամանակագրական

Կենտրոնացած է աշխատանքային ստաժի վրա` սկսելով ամենավերջին աշխատանքից: Գործատուի համար ավելի հեշտ է լինում տեսնել ձեր աշխատանքային պատմությունը և կարիերայի առաջընթացը: Այն գործում է կայուն աշխատանքային փորձ ունեցողների համար:

  1. Ֆունկցիոնալ

Կենտրոնացած է ձեր փորձի և հմտությունների վրա: Հաճախ օգտագործվում է ոլորտը փոխելու կամ աշխատանքային փորձի ընդհատումների դեպքում: Սա այն մարդկանց համար է, ովքեր իրենց հմտությունները ձեռք են բերել չգրանցված աշխատանքների միջոցով, և ովքեր հաճախ փոխում են աշխատանքը, նախկինում աշխատանք չունեցողների համար, աշխատանքային փորձի ընդհատումներ ունեցողների համար:

  1. Համակցված

Ընդգծում է հմտությունները և ապահովում է աշխատանքային փորձի ժամանակագրությունը, ինչը նախընտրելի է որոշ գործատումերի համար: Սա այն մարդկանց համար է, ովքեր ունեն հմտությունների և պարտականությունների աճ, մարդիկ, ովքեր ուզում են գտնել նույնպիսի կամ նման աշխատանք, ինչպիսին ունեցել են անցյալում:

  1. Նպատակային

Կոնկրետ աշխատանքային պահանջներին  համապատասխան է գրվում: Կոնկրետ առնչություն ունի թափուր աշխատատեղի հետ, հետևաբար նպատակի ձևակերպում պետք է լինի: Յուրաքանչյուր աշխատանքային կենսագրական կարելի է դարձնել նպատակային:

  1. Առցանց

Այս տիպի կենսագրականները լրացվում են առցանց` ելնելով գործատուի պահանջած խնդիրներից:

 

Ինչպես կազմել աշխատանքային կենսագրական

1.Գրեք ձեր ամբողջական անուն-ազգանունը: Բառերը գրեք առանց կրճատումների` փողոց, թաղամաս և այլն: Էլ. փոստի հասցեն պետք է լինի պրոֆեսիոնալ (օր. անուն-ազգանունով):

 

2. Աշխատանքային նպատակ

Լավ գրված աշխատանքային նպատակը այն է, որը ուղղված է կոնկրետ ընկերությունում կոնկրետ աշխատանքի: Նպատակը պետք է լինի կոնկրետ, հստակ, կարճ: Մի ստիպեք, որ գործատուն ենթադրություններ անի կամ գուշակի, թե որն է Ձեր նպատակը:

 

3. Որակավորումներ

Ընդգծեք ձեր այն մասնագիտական փորձը կամ այնպես նշեք, որ այն հատկապես առնչվի այդ ընկերության պահանջներին: Այստեղ ձեր անձնական որակներն ու հմտություններն են, որը նրանց պետք է: Չի նշանակում, որ պետք է ոչ իրական ինֆորմացիա գրեք:

 

4. Աշխատանքային կենսագրություն

Նշեք ձեր աշխաանքային փորձը, նվաճումները, ձեռքբերումները քանակական տվյալներով:

 

5. Կրթություն

Սկսեք թվարկումն ամենավերջից: Համոզվեք, որ ինքնակենսագրականում ընդգրկում եք այն կրթությունը, որը համապատասխանում է Ձեր հավակնած աշխատանքին: Թվարկեք Ձեր անցած դասընթացները:

 

 

 

Նյութը` «Մասնագիտական ուսումնական հաստատություններում

կարիերայի կենտրոնների զարգացման» ուղեցույցից

Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն




Ներբեռնել Arian AMU տառատեսակը