5 ԲԻԶՆԵՍ ԴԱՍԵՐ ՋՈՐԴԱՆ ԲԵԼՖՈՐԴԻՑ

5 ԲԻԶՆԵՍ ԴԱՍԵՐ ՋՈՐԴԱՆ ԲԵԼՖՈՐԴԻՑ

ՋՈՐԴԱՆ ԲԵԼՖՈՐԴ` նա ռեալ մարդ է, ում հաջողվել է ստեղծել ամենախոշոր բրոկերական ընկերություններից մեկը Նյու-Յորքում` "Stratton Oakmort": Թեև նրա անվան հետ կապված կան բազմաթիվ սկանդալներ, այնուամենայնիվ նրանից հաստատ կարելի է ինչ-որ բան սովորել:

1. ԵՐԲԵՔ ՄԻ ԸՆԴՈՒՆԻՐ <<ՈՉ>>-Ը ՈՐՊԵՍ ՊԱՏԱՍԽԱՆ
Ով գոնե մեկ անգամ փորձել է իրեն վաճառքի ոլորտում, գիտի, թե որքան հաճախ է հնչում <<ոչ>> բառը լսափողի մյուս կողմից: Ըստ էթության դուք փորձում եք վաճառել մարդուն այն ինչ պետք չէ իրեն, սակայն Բելֆորդը կարողանում էր և դա անում էր փայլուն: Իսկ նրա հաջողության բաղադրիչներից մեկն ան էր, որ նա երբեք չէր ընդունում <<ոչ>> պատասխանը: Նա համառորեն շարունակում էր վաճառել և դա սովորեցնում էր իր թիմին, այժմ նաև իր թրեյնինգների ժամանակ:
<<Մի կախեք լսափողը մինչև հաճախորդը չգնի բաժնետոմսերը կամ էլ շունչը չփրի>> Ջ. Բելֆորդ 

2. ԾՐԱԳՐԱՎՈՐԻՐ ԻՆՔԴ ՔԵԶ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ
Բելֆորդը միշտ ուզում էր դառնալ միլիոնատեր: Եվ նա հասկանում էր, որ դրա համար պետք է մտածել այնպես կարծես դու արդեն ունես այդ միլիոնը: Դուք ոչ միայն պետք է հավատաք, որ կհասնեք հաջողության, դուք պետք է զգաք ձեզ հաջողակ հենց սկզբից` արտաքին տեսքից մինչև ապրելակերպը:
<<Եթե դու ուզում ես դառնալ հարուստ, դու պետք է ազատվես այն մտքերից, որոնք քեզ տարել են դեպի աղքատություն և փոխարինես դրանք նոր մտքերով: Դու պետք է ծրագրավորես քո մտքերը դեպի հարստության>>:

3. ՎԱՃԱՌԻՐ ՕԳՈՒՏԸ
Ում են պետք բաժնետոմսերը: Ինչ-որ թղթեր, ոչ ավելին: Ով կղանկանա գնել թղթեր այն էլ այդպիսի գներով: Բելֆորդը դա հասկանում էր և չէր վաճառում բաժնետոմսեր: Նա վաճառում էր օգուտը: Նա վաճառում էր երկհարկանի առանձնատուն, նա վաճառում էր ամենամյա հանգիստ Հավայան կղզիներում, նա վաճառում էր շքեզ մեքենա, բայց ոչ բաժնետոմսեր:

4. ԽՐԱԽՈՒՍԵԼ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՄՇԱԿՈՒՅԹԸ
Ինչպես նկարագրված է "The Wolf of Wall street" ֆիլմում "Stratton Oakmort"-ն ուներ իր սովորությունները: Մենք չենք առաջարկում հետևել այդ ամենին, բայց խենթ սովորույթները կարևոր են: Ինչպես ասում են <<Լավ ես աշխատում, լավ ես հանգստանում ես>>

5. ԼԻՑՔԱՎՈՐԵՔ ՁԵՐ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Ջորդանի մոտիվացնող ելույթները, որոնք նա արտասանում էր իր աշխատակիցների առջև, շատ կարևոր պահեր էին: Հիմնականում դա նման էր քարոզի: Ջորդանը իսկական խարիզմատիկ առաջնորդ էր: Նա բաց էր իր աշխատողերի համար, նա լիցքավորում էր նրանց իր էնէրգիայով, ծրագրավորում էր նրանց դեպի հաջողության:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը