Սեպտեմբերի 27-ը զբոսաշրջության համաշխարհային օրն է

Այսօր` սեպտեմբերի 27-ին, ողջ աշխարհում նշվում է զբոսաշրջության համաշխարհային օրը (World Tourism Day):

Տոնը նշվում է 1979 թ.-ից` Համաշխարհային տուրիստական կազմակերպության առաջարկով:Հայաստանում զբոսաշրջության օրը պետականորեն նշվում է արդեն երրորդ տարին: Նշենք, որ աշխարհում առաջին զբոսաշրջային գործակալությունը 1841 թ. բացել է Թոմաս Կուկը` Անգլիայում:

Հատկանշական է, որ խմբային զբոսաշրջության գաղափարը 33-ամյա այդ քարոզիչը հղացել է հարբեցողության դեմ պայքարի շրջանակներում: Նա կազմակերպում էր ուղեւորություններ Անգլայի տարբեր մասերում, պայմանով, որ մասնակիցներն այդ ընթացքում ալկոհոլ չեն օգտագործի:

 




Ներբեռնել Arian AMU տառատեսակը