Ուսուցիչը վերցրեց ջրով լի բաժակը և հարցրեց աշակերտներին.

Ուսուցիչը վերցրեց ջրով լի բաժակը և հարցրեց աշակերտներին.

Ուսուցիչը վերցրեց ջրով լի բաժակը և հարցրեց աշակերտներին.
-Ինչքա ն է կշռում այս բաժակը ձեր կարծիքով:
-Մոտավորապես 200 գրամ,- ասացին աշակերտները: 
-Ինչպես տեսնում եք այն այնքանել մեծ կշիռ չունի,- ասաց ուսուցիչը և հարցրեց. -Իսկ ինչ կլինի, եթե ես այս բաժակը բռնած պահեմ մի քանի րոպե:
-Գրեթե ոչինչ:
-Լավ, իսկ ինչ կլինի եթե ես այն բռնած պահեմ մի քանի ժամ:
-Ձեր ձեռքը կցավա: 
-Ճիշտ է: Իսկ ինչ կլինի եթե ես այն նույն դիրքով պահեմ մեկ օր: 
-Ձեր ձեռքը կանզգայանա, հնարավոր է նույնիսկ անդամահատեն ձեր ձեռքը,- պատասխանեց աշակերտներից մեկը:
-Շատ լավ է,- շարունակեց ուսուցիչը,- իսկ փոխվեց արդյոք ամբողջ բաժակը: 
-Ոչ:
-Այդ դեպքում որտեղից առաջացավ ձեռքի ցավը:
-Երկարատև լարվածությունից,- պատասխանեցին աշակերտները: 
-Ինչ պետք է ես անեմ, որպեսզի ազատվեմ ցավից:
-Բաց թողնել բաժակը,- հնչեց պատասխանը:
-Հենց նույն բանն էլ տեղի է ունենում կյանքում` խնդիրների հետ,-բացականչեց ուսուցիչը: 

- Եթե պահեք դրանք ձեր գլխում մի քանի րոպե, դա նորմալ է: Կմտածեք դրանց մասին ժամերով` կսկսեք ցավ զգալ: Իսկ եթե մտածեք դրանց մասին օրեր շարունակ, ապա այն կսկսի անզգայացնել ձեզ, և դուք չեք կարող ուրիշ ոչ մի բանով զբաղվել: Իսկ ցավից ազատվելու համար պետք է դուրս նետել խնդիրները գլխից:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը