ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԱՄԵՆԱԵՐՋԱՆԻԿ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԱՄԵՆԱԵՐՋԱՆԻԿ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

CareerBliss.com կայքը կազմել և հրապարակել է ԱՄՆ-ում ամենաերջանիկ աշխատանքների վարկանիշը: Ուսումնասիրությունները, որոնք կատարվել են 2011 թվականի փետրվարից 2012 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում, թույլ են տվել տարբեր ընկերությունների աշխատողների շրջանում անցկացված հարցումների միջոցով պարզել, թե որո՞նք են ամերիկացիներին առավել երջանկացնող աշխատանքները: Հարցումներին մասնակցել է ավելի քան 100 հազար աշխատող, որոնք հարցման ժամանակ գնահատել են աշխատավայրում իրենց երջանիկ զգալու վրա տարբեր գործոնների ազդեցությունը: Մասնավորապես, գնահատվել են ղեկավարության և աշխատակիցների հետ հարաբերությունները, աշխատանքային միջավայրը, մասնագիտական աճի հնարավորությունները, կորպորատիվ մշակույթը, առկա աշխատանքային ռեսուրսները, ընկերության համբավը և այլ գործոններ:

Արդյունքում, պարզվել է, որ ԱՄՆ-ում ամենաերջանիկ աշխատանքը ծրագրային ապահովման ոլորտի մասնագետի աշխատանքն է: Երկրորդ տեղում ավագ խոհարարի աշխատանք է, երրորդում՝ անշարժ գույքի գործակալի աշխատանքը:

Երջանիկ աշխատանքների վարկանիշի առաջին տասնյակում է հայտնվել նաև գանձապահի աշխատանքը, պահեստապետի աշխատանքը, ադմինիստրատիվ օգնականի աշխատանքը, հաճախորդների սպասարկման ոլորտի մասնագետի աշխատանքը, հաշվապահի աշխատանքը, համակարգային ինժեների աշխատանքը, շինարարության ղեկավարի աշխատանքը:

Ամերիկյան երջանիկ աշխատանքների Top 20-ի երկրորդ տասնյակը բացում է HR մասնագետը, որին հաջորդում են տեխնիկական մասնագետը, տեխնոլոգը, ֆինանսական վերլուծաբանը, ծրագրավորողը, գործառնությունների տնօրենը, վարկային մասնագետը, էլեկտրատեխնիկը, մեքենավարը և ցանցային ադմինիստրատորը:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը