Նոյեմբերի 4-ը սոցիալական աշխատողի օրն է

Հայաստանի կառավարությունը 2009թ.-ի հունվարի 22-ի նիստում որոշում էր կայացրել, ըստ որի` տոների և հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքի համապատասխան, Հայաստանում նոյեմբերի 4-ը նշվում է որպես սոցիալական աշխատողի օր:

 Սոցիալական աշխատանքն անցել է երկար ճանապարհ, որի ընթացքում պարզորոշ են դարձել դրա նպատակներն ու խնդիրները: 1988թ.-ի երկրաշարժից հետո աղետյալներին ցուցաբերվեց ոչ միայն նյութական, այլև հոգեկան աջակցություն:

Սրա հիման վրա 2 տարի անց ձևավորվեց սոցիալական աշխատող հասկացությունը: Սկզբնական շրջանում նրանք համարվում էին անհատի հասարակական իրավիճակի բարելավմանը և նրա առջև ծառացած սոցիալական խնդիրների լուծմանն աջակցող գործունեությունն իրականացնողներ: Այժմ սոցիալական աշխատողներ համարվում են այն անձինք, ում գործունեությունն ուղղված է խոցելի խմբերի խնդիրների կարգավորմանը, լուծմանը, նրանց հասարակության մեջ ինտեգրման հնարավորությունների զարգացմանն ու դրանց ընդլայնմանը:

 




Ներբեռնել Arian AMU տառատեսակը