Մի օր` առավոտյան, ականավոր հայ բանասեր Հրաչյա ...

Մի օր` առավոտյան, ականավոր հայ բանասեր Հրաչյա Աճառյանը զայրանում է և սկսում է վիճել կնոջ հետ` աշխատելով միանգամայն անտեղի վեճը բորբոքել: Նա այնքան բարձր է բղավում, որ Սոֆիկը հուսահատ սկսում է լաց լինել: Բայց դրան էլ կարևորություն չի տալիս, շարունակում է բղավել: Հանկարծ ընդհատում է, փափկում և խանդաղատանքով ասում.

 -Կատակ էր, Սոֆիկ, ուզում էի, որ ջղայնացած խոսես և տեսնեմ, թե Ախտայի բարբառով ինձ համար ինչ անծանոթ բառեր կան:

 -Դե ասեիր էլի, ինչու՞ էիր կռիվ սարքում:

 -Չէր ստացվի: Դու կխոսեիր գրական լեզվով, մարդիկ զայրացած ժամանակ են իրենց բարբառով խոսում և ասում բառեր, որոնք կարող են պետք գալ լեզվաբանին: Իզուր էլ զայրացրի. ոչ մի բառ չասացիր:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը