Մի անգամ իսպանացի նկարիչ Սալվադոր Դալին հրավիրում...

Մի անգամ իսպանացի նկարիչ Սալվադոր Դալին հրավիրում է հանրահայտ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին իր տուն: Նշանակված ժամին նա  գնում է նկարչի տուն: Սպասավորները խնդրում են նրան սպասել նախասրահում, իսկ նկարիչը...ուշանում էր: Հանկարծ շատ բարձր հնչում է Խաչատրյանի «Սուսերով պարը», բացվում են դռներն ու ներս է խուժում Դալին՝ ձեռքին մի փայլուն սուսեր: Նա սկսում է, խրոխտ թափահարելով սուսերը, պտտվել սեղանի շուրջը, որի մոտ նստած էր զարմացած կոմպոզիտորը: Երբ երաժշտությունն ավարտվում է, Դալին անհետանում է: Իսկ սպասավորը, մոտենալով Խաչատրյանին, ասում է. «Ընդունելությունն ավարտված է»:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը