Մասնագիտությունը` բարիստա

Barista (իտալ.` <<մարդ, ով աշխատում է բարի սեղանի ետևում>>` բարմեն)` սուրճ պատրաստող մասնագետն է (հատկապես էսպրեսո), ով կարողոանում է ճիշտ պատրաստել սուրճը կամ խմիչքներ սուրճի հիմքի վրա և մատուցել հաճախորդին: Այլ կերպ ասաց սա այն մարդն է, ով կատարում է բարմենի գործողություններ, բայց աշխատում է ոչ թե ալկոհոլի և կոկտեյլների հետ, այլ սուրճի հիմքի վրա պատրաստվող խմիչքների:
Լավ սուրճ պատրաստելու համար պետք է սովորել: Բայց ու՞մ մոտ: Կա այդպիսի մասնագիտություն` բարիստա: Այն առաջացել է Իտալիայում: Այնտեղ կան բարիստաների դինաստիաներ: Ամեն ընտանիք ունի սուրճ պատրաստելու իր օրիգինալ բաղադրատոմսը, այն պահվում է խիստ գաղտնի և փոխամցվում է սերնդեսերունդ: Բարիստան պետք է կարողանա պատրաստել մինչև 40 տեսակի սուրճ և խմիչք սուրճի հիմքի վրա: Նա պետք է կարողանա տարանջատել սուրճի տեսակները, իմանա բովման եղանակները և ճիշտ համադրել սուրճի տեսակները: Նա նաև պետք է տիրապետրի լատտե-արտին` դիզայն սուրճի փրփուրով: 

Բարիստայի մասնագիտական զարգացման ամենաբարձր աստիճանը համարվում է սուրճի վարպետը (мастер), այդ մարդուն կարելի է անվանել <<սուրճի սոմելիե>>, նա սուրճի քայլող հանրագիտարան է:
Եվրոպայում անցկացվում են լավագույն բարիստայի կոչման մրցաշարեր: Օրինակ 1999թ.-ին Հելսինկիում կայացած նմանատիպ մրցաշարի ժամանակ հաղթողը մեկ ժամվա ընթացքում, թ սուրճի մեքենայով պատրաստել է 680 բաժակ էսպրեսո:
Առաջին անգամ նման մրցաշարեր տեձղի ունեցան Մոնտեկարլոյում, երբ մի խումբ պատրաստող կոլեգաներ որոշեցին ընրել աշխարհի լավագույն բարիստային: Այդ օրվանից այսպիսի մրցաշարեր անցկացվում են ամեն տարի:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը