ՄԻ հայտնի հոգեբան իր սեմինարը սկսեց 50 դոլար թղթադրամը բարձրացնելով վերև

ՄԻ հայտնի հոգեբան իր սեմինարը սկսեց 50 դոլար թղթադրամը բարձրացնելով վերև: Դահլիճում կար մոտավորապես 200 հոգի մարդ: Հոգեբանը հարցրեց, թե ով է ցանկանում այն: Բոլորը բարձրացրին ձեռքերը:
Նախքան որևէ մեկը կստանա թղթադրամը, ահա թե ես ինչ կանեմ,-շարունակեց հոգեբանը: Նա ճմլեց թղթադրամը և նորից հարցրեց ներկաներին, թե ով է ցանկանում այն ստանալ: Նորից բոլորը բարձրացրին ձեռքերը:
«Այդ դեպքում, ես կանեմ հետևյալը»,-ասաց հոգեբանը և նետեց թղթադրամը կեղտոտ հատակին, ոտքով տրորեց,իսկ հետո բարձրացրեց: Թղթադրամը ճմլված էր և կեղտոտ: Հոգեբանը հարցրեց.-«Եվ ում է պետք այն այս վիճակում»: Եվ նորից բոլորը բարձրացրին ձեռքերը:
«Հարգելի ընկերներ: Հենց նոր դուք ստացաք շատ արժեքավոր դաս: Չնայած այն ամենի ինչ ես արեցի թղթադրամի հետ, դուք միևնույն է ցանկանում եք ունենալ, քանի որ այն չկորցրեց իր արժեքը: Սա դեռ թղթադրամ է, որն արժե 50 դոլար:
Մեր կյանքում հաճախ ստացվում է այնպես, որ մենք հայտնվում ենք ճմլված, ոտնահարված և հատակին նետված: Այդպիսի իրավիճակներում մենք զգում ենք մեզ ոչնչություն: Սակայն կարևոր չէ, թե ինչ է եղել կամ կլինի, դու երբեք չես կորցնի քո արժեքը: Կեղտոտ ես դու, թե մաքուր, ճմլված ես, թե ոչ, դու միշտ կլինես անգնահատելի նրանց համար, ում իսկապես պետք ես»,- ասաց հոգեբանը:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը