Հոգեբան Միխաիլ Լիտվակի 15 համոզմունքները

1. Ես չգիտեմ դեպի հաջողություն տանող ճանապարհը: Բայց ես գիտեմ անհաջողության ճանապարհը, դա բոլորին դուր գալու ցանկությունն է:

2. Չկա կանացի և տղամարդկային լոգիկա, կա արդյունավետ մտածելու կարողություն:

3. Ուզու՞մ ես ճանաչել քո գլխավոր թշնամուն, նայի՛ր հայելու մեջ: Հաղթի՛ր նրան, մյուսները կփախչեն:

4. Ընկերնռրի հետ շփվելը հաճելի է, իսկ թշնամիների հետ՝ օգտակար:

5. Կա միայն մեկ հիմնավոր պատճառ հարաբերությունների խզման և աշխատանքից ազատման՝ անձնային աճի անհնարինությունը ստեղծված պայմաններում:

 

6. Ոչ հասուն անձը հաճախ գիտի, բայց չի կարողանում: Հասունը ոչ միայն գիտի, նաև կարողանում է: Այդ պատճառով էլ ոչ հասունը քննադատում է, իսկ հասունը՝ գործում:

7. Կիսվիր միայն ուրախությամբ, և՛ ընկերների. և՛ թշնամիների հետ: Ընկերը կուրախանա, թշնամին՝ կվշտանա:

8. Մի վազիր երջանկության հետևից, այլ գտիր այն տեղը, որտեղով այն հոսում է: Երջանկությունը ինքը կգտնի քեզ: Կարող եմ հուշել այդ տեղը՝ դա դու ինքդ ես, իսկ ճանապարհը՝ քո կարողությունների մաքսիմալ զարգացումը:

9. Երջանկությունը «կողմնակի արտադրանքն» է, ճիշտ կազմակերպած գործունեության:

10. Եթե ինչ-որ մեկը մեղադրում է ձեզ անշնորհակալ լինելու մեջ, շտապ ճշտեք, թե ինչքան արժե նրա ծառայությունը, վճարիր և այլևս գործ մի ունեիր այդ մարդու հետ:

 

11. Եթե դու ուզում ես ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցել, ապա դու ապրում ես այդ մարդու համար:

12. Երազանքները, դրանք մեր կարողությունների ձայներն են: Օրինակ ես չեմ երազում երգել օպերայում՝ ոչ ձայն, ոչ էլ լսողություն: Իսկ եթե երազեի ուրեմն այդ երազանքներին կսնեին իմ կարողությունները և ես կձգտեի հայտնվել օպերայում: Ուղղակի պետք է մտածել ինչպես իրականություն դարձնել այդ երազանքը: Կարևորը չշտապելն է: Դա հիանալի է, երբ մարդ իր մասին կարող է ասել. «Ես հենց դրանով էլ զբաղվում եմ՝ փորձում եմ իրականացնել իմ երազանքները»:

13. Իմանալու համար, թե ինչպես են մարդիկ քեզ վերաբերվում, պատմիր նրանց քո պլանների և երազանքների մասին: Նա, ով քո հանդեպ ունի թաքնված նախանձ՝ կքննադատի: Նա, ով ցանկանում է քեզ լավագույնը, կհուշի, ինչպես դա անել:

14. Շփվելով մարդու հետ՝ հիշիր, որ նա լավ կարծիք ունի իր մասին:

15. Հասիր հաջողության՝ կանցնեն վիրավորանքները:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը