Հայ ճարտարապետ, քանդակագործ և նկարիչ Մոմիկը սիրել է...

Հայ ճարտարապետ, քանդակագործ և նկարիչ Մոմիկը սիրել է Սյունյաց իշխանի աղջկան: Այդ զգացմունքը փոխադարձ է եղել: Իմանալով այդ` իշխանը մի օր կանչել է Մոմիկին և ասել.

 -Աղջկաս քեզ կտամ, եթե կարողանաս ինձ համար երեք տարում մի նոր վանք կառուցել Եղեգնաձորում:

Վարպետն ընդունել է իշխանի դրած պայմանը և անմիջապես գործի անցել: Աստիճանաբար բարձրացել են նոր վանքի պատերը: Իշխանը, տեսնելով, որ Մոմիկը շուտով կավարտի իր աշխատանքը, մտահոգության մեջ է ընկել: Որպեսզի աղջկան չտա հասարակ քարագործ վարպետի, նա խորամանկ ու նենգ քայլի է դիմել. պատվիրել է ծառային բարձրանալ նորակառույց վանքի գմբեթը և այնտեղից հրել սիրահարին: Ծառան կատարել է տիրոջ պատվերը: Մոմիկի տաշած վերջին քարը շիրմաքար է դարձել իր համար...




Ներբեռնել Arian AMU տառատեսակը