Իտալացի նշանավոր ֆիզիկոս, աստղագետ Գալիլեյո Գալիլեյը ...

Իտալացի նշանավոր ֆիզիկոս, աստղագետ Գալիլեյո Գալիլեյը առաջինն է կիրառել բնության հետազոտման փորձարարական մեթոդը: Հայտնաբերել է մարմնի ազատ անկման, իներցիայի օրենքները: Ստեղծել է դիտախողովակ, դրանով կատարել աստղագիտական դիտումներ: Որպես Երկրի պտույտի մասին Կոպեռնիկոսի տեսության ակտիվ կողմնակից` Գալիլեյը 2 անգամ ենթարկվել է հավատաքննության դատին ու ստիպված հրաժարվել այդ տեսությունից: Ավանդության համաձայն՝ իր ստիպողական «հրաժարականից» հետո Գալիլեյը բացականչել է. «Այնուամենայնիվ, այն պտտվում է»:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը