Ինչպիսի անձնային որակներ նշել CV-ում

Չկա այնպիսի հաղթական անձնային որակների փաթեթ, որը տեսնելով գործատուները կուրախանան և անմիջապես ձեզ կվերցնեն աշխատանքի: CV-ում պետք է նշել ոչ թե այն որակները որոնք հավանաբար ուզում է տեսնել գործատուն, այլ որոնցով դուք իսկապես օժտված եք:

Работа.ру կայքի վերլուծությունները ցույց են տալիս, որ որքան դժվար ու բարդ է աշխատանքը այնքան քիչ պահանջներ են ներկայացվում անձնային որակների վերաբերյալ: Օրինակ վաճառքի գծով մենեջերի պաշտոնի համար անձնային որակների մեծ ցուցակ է նշվում, իսկ ինժեներ-նախագծողի համար չկան այդ պահանջները: Փոխարենը նրանից պահանջում են ծրագրերի իմացություն և աշխատանքային փորձ:
Կայքի վերլուծությունները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր պաշտոնի համար գործատուները պահանջում են տարբեր տիպի անձնային հատկանիշներ:

1.Հաշվապահ
Ուշադրություն, պատասխանատվություն, ճշտապահություն, նոր միջավայրին արագ հարմարվելու կարողություն, սթրեսի նկատմամբ դիմացկունություն, պարտքի զգացում:

2.Ինժեներ
Պատասխանատվության զգացում, կարգապահություն, թիմում աշխատելու կարողություն:

3.Ադմինիստրատոր
Խանութի, սրահի ադմինիստրատոր` զարգանալու ցանկություն, արդյունքնաերի վրա կենտրոնացում, կարիերայի կարևորում:
Սպասարկման ոլորտի ադմինիստրատոր` բարյացկամություն, մարդամոտություն, ժպետերես, ակտիվ, կյանքով լի:

4.Վարորդ
Իրեր տեղափոխող` մարդամոտություն, ուշադրություն, ժամանակը պլանավորելու կարողություն:
Ուղևորների տեղափոխող` պատասխանատվություն, ճշտապահություն, ոչ կոնֆլիկտային, կարգապահություն:

5.Օպերատոր
Հաղորդակցման հմտություններ, պատասխանատվություն, սթրեսներին դիմակայություն, ուշադրություն, ինքնավստահություն, սովորելու պատրաստակամություն:

6.Խոհարար
Կոկիկություն, ճշտապահություն, միտված բերջնական արդյունքին, կրեատիվություն, էներգիայով լի:

7.Վաճառող-խորհրդատու
Հաղորդակցման կմտություններ, նպատակասլացություն, ակտիվություն, բարյացկամություն, սովորելու պատրաստակամություն, իր հմտությունները բարելավվելու ձգտում:

8.Վաճառքի մենեջեր
Պատասխանատվություն, ուղղված դեպի վերջնական արդյունք, սթրեսների դիմակայություն, զարգացման և աճի ձգտում, աշխատասիրություն:

9.Քարտուղարուհի
Գրագետ խոսք, ներկայանալի տեսք, հաղորդակցման հմտություններ, պատասխանատվություն, սթրեսներին դիմակայություն, բարյացկամություն, սովորելու պատրաստակամություն, ուշադրություն, ճշգրտություն, թիմում աշխատելու ունակություն:

Մասնագետների կարծիքը

Իհարկե չկա ունիվերսալ հատկանիշների փաթեթ, սակայն որպես կանոն նույնիսկ տեխնիկական մասնագետների մեջ գնահատվում են հաղորդակցման հմտությունները, անկեղծությունը, պատասխանատվությունը, սովորելու պատրաստակամությունը, նորարարությունը: Շատ հաճախ հենց այդ հատկանիշներն են հանդիսանում առանցքային գործատուի համար:
Եթե դուք նույնիսկ շատ լավ պատրաստվեք հարցազրույցին և ձեզ ներկայացնեք որպես իդեալական կերպար, միևնույնն է դիմացինը կնկատի կեղծիքը: Յուրաքանչյուր անձ անհատականություն է և ավելի շահեկան է լինել բնական:
Այն հարցին, թե ինչ բացասական հատկանիշներ դուք ունեք, կարելի է խուսափել հարցից, սակայն դա հիմնականում բացասական է ընդունվում գործատուի կողմից: Այդ իսկ պատճառով ավելի լավ է ասել, որ դուք չեք կարող նշել կոնկրետ ինչպիսի բացասական հատկանիշներ ունեք, բայց հասկանում եք, որ կան գծեր, որոնք դուք կցանկանայիք ուղղել:
Այսպիսով, նախքան CV գրելը խոսեք ձեր մտերիմների հետ, խնդրեք նրանց տալ ձեր մասին մանրամասն բնութագիր: Գրանցեք դրանք և լավագույնները ներառեք CV-ի մեջ: Բնականությունը գնահատվում է ավելի շատ, քան մեկ ուրիշի անձնային որակների վերագրումը սեփական անձին:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը