Ինչպես սովորել ցանկացած լեզու 10 խորհուրդ

Կատո Լոմբ՝ հունգարացի թարգմանչուհի, ով գիտեր բազմաթիվ լեզուներ և աշխարհում առաջին միաժամանակյա թարգմանչուհիներից մեկն էր: Իր իմացած լեզուների մեծ մասը նա յուրացրել է ինքնուրույն՝ աշխատելով դասագրքրեով և կարդալով գեղարվեստական գրքեր: Լեզուներ սովորելու իր մեթոդը նա նկարագրել է իր «Ինչպես եմ ես սովորում լեզուներ» գրքում: Իր մեթոդի հիմքում «լեզվի մեջ ամբողջովին ընկղմվելու» սկզբունքն է:
«Ինչպես եմ ես սովորում լեզուներ» գրքում նա ձևակերպել է 10 կանոն լեզուներ սովորելու համար.
1.    Զբաղվիր լեզվով ամեն օր: Եթե նույնիսկ ժամանակ չունես, գոնե 10 րոպե, հատկապես արդյունավետ է առավոտյան:
2.    Եթե պարապելու ցանկությունը շատ շուտ մարում է, մի՛ ստիպիր քեզ, բայց նաև մի՛ թող դասերդ: Մտածիր պարապելու որևէ այլ ձև՝ մի կողմ դիր գրքերը և ֆիլմ դիտիր, թող վարժությունները և թերթիր բառարանը և այլն:
3.    Երբեք անգիր մի՛ արա, մի՛ սովորիր բառեր առանձին՝ կոնտեքստից դուրս:
4.    Դուրս գրիր և անգիր արա պատրաստի բառակապակցությունները, որոնք կարելի է օգտագործել :
5.    Աշխատիր մտովի թարգմանել ինչ հնարավոր է՝ գովազդային վահանակներ, ինչ որ կտեսնեք կամ կլսեք: Դա միշտ հանգստացնում է նույնիսկ հոգնած ուղեղը:
6.    Հիմնարար սովորիր միայն այն, ինչը ուղղվել է դասավանդողի կողմից:
7.    Պատրաստի բառակապակցությունները, խոսակցական արտահայտությունները արտագրիր և հիշիր առաջին դեմքի եզակի թվով: Օրինակ՝ «I am only pulling your leg» (Ես քեզ միայն նյարդայնացնում եմ):
8.    Օտար լեզուն ամրոց է, որը պետք է գրոհել բոլոր կողմերից միաժամանակ. Ամսագիր կարդալ, լսել ռադիո, դիտել ֆիլմեր, այցելել դասընթացների, պարապել դասագրքով, գրել, զրուցել ընկերների հետ:
9.    Մի՛ վախեցիր խոսել, մի՛ վախեցիր սխալներից, այլ խնդրիր, որ դրանք ուղղեն: Եվ կարևորը, մի՛ հուսահատվիր և մի՛ նեղացիր, երբ սկսեն քեզ ուղղել:
10. Վստահ եղիր նրանում, որ ինչ էլ լինի դու կհասնես նպատակիդ, որ դու ունես անկոտրում կամք և լեզուներ սովորելու արտասովոր կարողություններ:
Կատո Լոմբը առաջարկել է պարզ բանաձև, որը երաշխավորում է արդյունք լեզուներ սովորելու հարցում.
ծախսած ժամանակ + հետաքրքրություն = արդյունք
Կամ , եթե այն ավելի կոնկրետացնենք՝
(ծախսած ժամանակ + հետաքրքրություն) / խոչընդոտներ (սխալներ անելու վախ) = արդյունք
 
Եվ վերջում. Երբ 86-ամյա Կատո Լոմբը հանդիպեց իր 54 տարեկան ընկերոջը, նրա արած արտահայտությունը շատ որոշիչ եղավ  վերջինիս կյանքի համար.
«Սթիվ, դու այնքան երիտասարդ ես: Այքա~ն տարիներ դեռ կան առջևում, այնքա~ն լեզուներ դեռ կարելի է սովորել»:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը