Ինչպես հասցնել անել ամբողջ գործը մինչև ճաշի ժամը

1.      Պլանավորեք օրը երեկոյան

Ամեն երեկո պետք է թվարկել ձեր անելիքները և նշել, թե կոնկրետ ե՞րբ եք պատրաստվում դրանք անել հաջորդ օրը: Եթե դուք չպլանավորեք առավոտը, դուք արտադրողական չեք լինի: Այդուհանդերձ, չափից շատ մի պլանավորեք: Գրաֆիկ կազմեք ազատ, որպեսզի իրոք հասցնեք անել իրական գործերը:

 

2.      Կարգի բերեք աշխատասենյակը երեկոյան

Խառնաշփոթը գրասենյակում շեղում է: Իսկ երբ դուք հայտվում եք մաքուր աշխատասենյակում, դա օգնում է մտածել ավելի պարզ և աշխատել ավելի արդյունավետ:

 

3.      Արթնացեք շատ շուտ

Ամեն ինչ հասցնելու համար պետք է ժամանակին արթնանալ: Ես առաջարկում եմ 5:30 մինչև 6:30 ընթացքում: Ակնհայտ է, որ քնելու ժամը նույնպես պետք է համապատասխանեցնել այս գրաֆիկին:

 

4.      Ֆիզիկական վարժություններ

Գիտությունը ապացուցում է, որ առավոտյան ֆիզիկական վարժությունները օգնում են ավելի լավ մտածել, լավ աշխատել և դառնալ ավելի արտադրողական: Հետազոտող Ջոն Ռեյտին Հարվարդից գրում է, որ բարձր արտադրողականության հասնելու համար ինտելեկտուալ մասնագիտություններում ֆիզիկական պարապունքները պարտադիր են: Դուք կարող եք զբաղվել կարճ վազքով կամ 30 րոպե յոգայով:

 

5.      Խիստ հետևեք գրաֆիկին

Թույլ մի տվեք ձեզ շեղվել նախատեսված ընթացքից: Դուք այդքան էլ շատ ժամանակ չունեք: Թույլ տվեք գրաֆիկը առաջնորդի ձեզ, այդ դեպքում կհասցնեք ավելին:

 

6.      Տվեք ձեզ 20 րոպե` ռիթմի մեջ մտնելու համար

Դուք տեմպի մեջ կընկնեք երբ կլանված լինեք ձեր գործի մեջ, կենտրոնացված դրա վրա: Այդ դեպքում գործը ինքն իրեն գնում է առաջ` արագ և բարձր մակարդակով: Ժամանակ է պետք այդ վիճակի մեջ մտնելու համար:

 

7.      Որոշումներ ընդունեք 60 վայրկյանում

Երբ դուք բախվում եք որոշում ընդունելու անհրաժեշտությանը աշխատանքի մեջ, տվեք ձեզ մեկ րոպե: Որոշումը չի լինի ավելի վատը, բայց կխլի քիչ ժամանակ:

 

8.      Կրեք ականջակալներ

Դրանք սահմանափակում են շեղող գործոնները և օգնում են կենտրոնանալ: Harvard Business Review խորհուրդ է տալիս աշխատողներին կրել դրանք, որպեսզի լինել ավելի արտադրողական:

 

9.      Սկսեք ամենաբարդից

Մարկ Տվենը գրել է. «Եթե առավոտյան առաջինը հերթին ուտել գորտին, ապա ամենավատը արդեն հետևում է»: Բրայան Տրեյսին այդ համոզմունքը վերածեց սկզբունքի. «Մի կողմ դրեք զզվանքը, կերե´ք գորտին»: Եթե ձեր ամենակարևոր և ամենատհաճ խնդիրը լուծված է, օրվա մնացած մասը կլինի ավելի պրոդուկտիվ:

 

10.  Գրեք տեքստերը ինչքան հնարավոր է շուտ

Սա ամենաինտելեկտուալ աշխատանքն է: Եթե դուք գրեք ինչ-որ բան օրվա սկզբում , ապա կբարձրացնեք ոչ միայն տեքստի որակը, այլ նաև` օրվա մնացած մասինը:

 

11.  Հավատարիմ մնացեք որոշակի կանոնակարգի

Եթե դուք որևև բան անում եք պարբերաբար, ապա յուրաքանչյուր անգամ այն կարող եք անել ավելի լավ և արագ: Հենց որ գտնեք համապատասխան կանոնակարգ` պահեք այն:

 

12.  Ապահովեք ձեզ հարմարավետությամբ

Արեք ամեն ինչ, որպեսզի տրամադրվեք հաջողության: Եթե դրա համար հարկավոր է լոգանք ընդունել, նախաճաշել, օրագրում գրառում անել,, մեդիտացիա անել, շանը կերակրել, վարագույրները բացել. արե´ք դա: Երբ դուք կկատարեք այդ նախապատրաստական աշխատանքները, ապա կստեղծեք մթնոլորտ որը ձեզ պրոդուկտիվ է դարձնում:

 

13.  Որոշակի ժամերի պարգևատրեք ձեզ

Սահմանեք ժամանակ, երբ դուք պետք է կանգ առնեք: Պարեք, զվարճացեք. ժամանակն է պարգևատրել ինքներդ ձեզ:

 

Իսկ եթե դուք լի եք էներգիայով և ունեք ներքին մղում անել ավելին, ամենևին էլ պարտադիր չէ անել ամեն ինչ մինչև ճաշի ժամը: Եթե աշխատանքը ձեզ երջանկացնում է և բավականություն եք ստանում` շարունակեք: Երբ 90% աշխատանքը հաջողվում է անել առավոտյան, դա միայն նշանակում է, որ օրվա ընթացքում դուք կհասցնեք անել 100%-ից ավելին: Վատ չի հնչում: :)))




Ներբեռնել Arian AMU տառատեսակը