Ի՞նչ մասնագիտության տեր տղամարդկանց են կանայք նախընտրում. հետազոտություն

Ի՞նչ մասնագիտության տեր տղամարդկանց են կանայք նախընտրում. հետազոտություն

Գերմանացի փորձագետները ծանոթությունների կայքերում արված հարցումների միջոցով պարզել են, թե ինչ մասնագիտությունների տեր տղամարդկանց են կանայք ամենաշատը նախընտրում, գրում է tert.am-ը՝ մեջբերելով Berner Zeitung-ին:

Կանանց շրջանում ամենամեծ պահանջարկն ունեն փաստաբաններն ու ճարտարապետները, որոնց օգտին են քվեարկել հարցվածների 25%-ը: Նրանց հաջորդում են բժիշկներն ու ինժեներները, որոնց օգտին են քվեարկել կանանց, համապատասխանաբար, 22 և 18%-ը:

Զգալի քիչ հեղինակություն են վայելում նկարիչները, գիտնականները, լրագրողները, գովազդային գործակալները և մարքեթինգի մասնագետները:

Ինչ վերաբերվում է համազգեստով տղամարդկանց, ինչպես օրինակ ոստիկաններն ու օդաչուներն են, ապա նրանց նախընտրում է կանանց ընդամենը 13%-ը:

Վերջին ամենցածր հորիզոնակում, որքան էլ որ զարմանալի է, գտնվում են բանկիրները` 10%:

Հարցման արդյունքում նաև պարզ է դարձել, որ կանայք միանշանակ դեմ են իրենց կյանքը կապել ոչ հաստիքային աշխատանք ունեցող և անհատ ձեռներեց տղամարդկանց հետ` վախենալով զուգընկերոջ անկայուն աշխատանքային գրաֆիկից:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը