Երեք իմաստուն

Երեք իմաստուն բանավիճում էին այն մասին, թե որն է կարևոր մարդու համար` անցյալը, ներկան թե ապագան: Նրանցից մեկն ասաց.
-Իմ անցյալը դարձնում է ինձ այն, ինչ ես կամ այսօր: Ես կարողանում եմ անել այն, ինչ ես սովորել եմ անցյալում: Ես հավատում եմ ինքս ինձ, որովհետև ինձ մոտ հաջողվել են այն բոլոր գործերը, որոնք ես ձեռնարկել եմ անցյալում: Ինձ դուր են գալիս մարդիկ, որոց հետ ինձ հաճելի է եղել անցյալում: 
-Դրա հետ չի կարելի համաձայնվել,-ասաց երկրորդը.- եթե դու ճիշտ լինեիր, ապա մարդը ստիպված կլիեր միշտ մնալ իր սովորույթների սարդոստայնում: Կարևոր չէ, թե ես ինչ գիտեմ և կարող եմ այսօր, ես կսովորեմ այն, ինչ ինձ պետք կգա ապագայում: Իմ պատկերացումները այն մասին են, թե ինչ եմ ես ուզում լինել երկու տարի անց, որն ավելի ռեալ է, քան այն, թե ինչ եմ ես եղել երնու տարի առաջ: Իմ գործողությունները կախված չեն այն բանից, թե ինչ եմ ես եղել անցյալում: Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք նման չեն անցյալում իմ ճանաչած մարդկանց:
-Դուք հաշվի չեք առնում այն փաստը, որ անցյալն ու ապագան գոյություն ունեն միայն մեր մտքերում,- միջամտեց երրորդը: Անցյալն արդեն չկա, իսկ ապագան դեռևս չկա: Եվ անկախ նրանից, հիշում եք դուք անցյալը, թե մտածում ապագայի մասին, միևնույնն է գործում եք ներկայում: Միայն ներկայում դուք կարող եք փոխել ձեր կյանքը. ոչ անցյալը, ոչ էլ ապագան մեզ հասանելի չեն: Միայն ներկայում կարելի է լինել երջանիկ: Անցյալի երջանիկ հիշողությունները տխուր են, իսկ ապագայի երջանկության սպասումը` անհանգստացնող:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը