Երեխաների դաստիարակման տիբեթյան մեթոդը

√  Առաջին շրջանը մինչև 5 տարեկան: Երեխայի հետ պետք է վերաբերվել «արքայի» նման: Ոչինի արգելել չի կարելի, միայն` շեղել ուշադրությունը: Եթե նա ինչ-որ վտանգավոր բան է անում, ապա վախեցած դեմք ընդունեք, բացականչություններ արեք, խիզտ տոնով խոսեք: Երեխան այդ լեզուն շատ լավ է հասկանում: Այս շրջանում ակտիվանում է հետաքրքրասիրությունը, աշխարհը ճանաչելու ցանկությունը: Երեխան դեռ չի կարող կառուցել բարդ տրամաբանական շղթաներ: Օրինակ, եթե նա կոտրել է թանկարժեք ծաղկամանը, նա չի հասկանում, թե ինչքան է պետք աշխատել այն գնելու համար: Պատիժը նա կընդունի որպես ճնշում ուժեղ կողմից: Դուք նրան կսովորեցնեք ոչ թե չկոտրել ծաղկամանը, այլ ենթարկվել նրան ով ուժեղ է: Պե՞տք է դա ձեզ արդյոք:

√  Երկրորդ շրջանը` 5-10 տարեկան: Այս շրջանում երեխայի հետ պետք է վերաբերվել «ստրուկի» պես` նրանց առաջ դնել խնդիրներ և պահանջել լուծումներ: Կարելի է պատժել չանելու համար (բայց ոչ ֆիզիկապես): Այս շրջանում արագ զարգանում է ինտելեկտը: Երեխան պետք է սովորի կանխատեսել մարդկանց ռեակցիան իր արարքների հանդեպ, դրական վերաբերմունք ստեղծել իր նկատմամբ և խուսափել բացասականից: Այս շրջանում մի վախեցեք ծանրաբեռնել երեխային գիտելիքներով:

√  Երրորդ շրջան` 10-15 տարեկան: Ինչպե՞ս դաստիարակել երեխային այս շրջանում, ինչպե՞ս վերաբերվել նրան` ինչպես հավասարին: Խորհրդակցեք նրա հետ բոլոր կարևոր հարցերի շուրջ, խրախուսեք ինքնուրույնությունը: Ձեր կամքը հայտնեք հուշումների, խորհուրդների տեսքով: Եթե ձեզ ինչ-որ բան դուր չի գալիս, ապա նրա ուշադրությունը կենտրոնացրեք տվյալ երևույթի բացասական հետևանքների վրա` խուսափելով ուղիղ արգելքներից: Այս շրջանում ձևավորվում է ինքնուրույնությունը և անկախ մտածելու կարողությունը:

 

√  Վերջին շրջանը` 15 տարեկան: Վերաբերվենք նրան հարգանքով: Արդեն ուշ է դաստիարակել երեխային, և ձեզ մնում է միայն քաղել ձեր աշխատանքի պտուղները:

 

 

Ինչպիսի՞ հետևանքներ կարող է ունենալ այս կանոններին չհետևելը.

 

√  Եթե ճնշեք երեխային 5 տարեկանում, ապա կճնշեք նաև նրա կենսական էներգիան, հետաքրքրությունը կյանքի հանդեպ, ինտելեկտը: Կվարժեցնեք նրան անմտածված և սովորության համաձայն ենթարկվել չոր ուժին: Նրանից կդարձնեք զոհ ցանկացած տիպի սրիկայի համար:

 

√  Եթե դուք շարունակեք մեղմ վերաբերվել 5 տարեկանից հետո, ապա երեխան կմեծանա թերհաս, դժվարություններին անպատրաստ և հոգեպես թույլ:

 

√  Եթե դուք շարունակեք հովանավորել երեխային 10 տարեկանից հետո, ապա նա կմեծանա անինքնավստահ, կլինի կախված ավելի ինքնուրույն ընկերներից:

 

√  Եթե դուք չհարգեք երեխային 15 տարեկանից հետո, ապա նա դա չի ների և կհեռանա ընդմիշտ առաջին իսկ հնարավորության դեպքում:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը