Գերմանացի մեծ ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնը սիրում էր ...

Գերմանացի մեծ ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնը սիրում էր դերասան Չարլի Չապլինի ֆիլմերը և մեծ համակրանք ուներ նրա ստեղծած հերոսի նկատմամբ: Մի անգամ Չապլինին ուղարկած նամակում նա գրել է. «Ձեր «Ոսկե տենդ» ֆիլմը հասկանալի է աշխարհում բոլորին, և Դուք մեծ մարդ կդառնաք: Էյնշտեյն»:

Սրան Չապլինը պատասխանում է. «Ես Ձեզնով ավելի եմ հիանում: Ձեր հարաբերականության տեսությունն աշխարհում ոչ ոք չի հասկանում, իսկ Դուք, այնուամենայնիվ, դարձաք մեծ մարդ: Չապլին»:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը