Բուհերում ներդրվել են եվրոպագիտություն, ոստիկանական ...

Բուհերում ներդրվել են եվրոպագիտություն, ոստիկանական ...

Բուհերում ներդրվել են եվրոպագիտություն, ոստիկանական գործ, սփյուռքագիտություն մասնագիտությունները

Ներկայումս ավելի մեծ պահանջարկ են վայելում տնտեսագիտություն, իրավագիտություն, միջազգային հարաբերություններ, հանրային կառավարում մասնագիտությունները: Աճի միտում կա նաև տեղեկատվական տեխնոլոգիաներ, ճարտարպետություն, դիզայն մասնագիտությունների գծով: Այս մասին «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց կրթության ու գիտության նախարարության բարձրագույն ու հետբուհական կրթության վարչության գլխավոր մասնագետ Հասմիկ Առաքելյանը՝ նշելով, թե վերոնշյալ ֆակուլտետներն ավարտածների 60-70 տոկոսն աշխատում է իր մասնագիտությամբ: Դիմորդների քանակը հատկապես աճում է նշված երեք ոլորտներում:

Ինչ վերաբերում է նոր ներդրված մասնագիտություններին, ապա Հ. Առաքելյանն ասաց, որ բուհերում ավելացվել է եվրոպագիտություն մասնագիտությունը՝ մագիստրոսի կրթական աստիճանով, ոստիկանական գործ մասնագիտությունը՝ ոստիկանության բակալավրի, ոոստիկանության մագիստրոսի կրթական աստիճաններով, միջուկային ռեակտորների ֆիզիկա մասնագիտությունը, սփյուռքագիտություն մասնագիտությունը՝ մագիստրոսի որակավորմամբ:

«Ավելացել են նաև որակավորումները՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների մասնագիտությունների խմբում՝ մեխանիկա մասնագիտության գծով, փիլիսոփայություն ու հոգեբանություն մասնագիտությունների գծով»,- ասաց նա՝ ավելացնելով, որ դա կնպաստի նրան, որ մարզերից եկած շրջանավարտները խնդիրներ չունենան աշխատանքի տեղավորվելիս, այսինքն՝ կունենան և՛ մանկավարժի որակավորում, և ՛ իրենց մասնագիտական որակավորման աստիճանը:

Վերջինս նաև նշեց, որ շուկայի պահանջարկի հիման վրա ներդրվել է միջուկային ֆիզիկա մասնագիտությունը, որը փոխվել է միջուկային ռեակտորների մասնագիտության՝ պայմանավորված վերջինիս պահանջարկով, սփյուռքագիտության մագիստրոսի մասնագիտությունը:

Նա նաև տեղեկացրեց, որ կրթության ու գիտության նախարարությունը ներկայումս ցանկանում է որոշ նոր մասնագիտություններ ներդնել՝ ջերմաէներգետիկա, ատոմային էլեկտրական սարքավորումների ավտոմատացում ու կառավարում, տրանսպորտային ուղիների շինարարություն ու շահագործում: Եթե կառավարությունը հաստատի այս որոշման նախագիծը, ապա, Հ. Առաքելյանի խոսքով, վերոնշյալ մասնագիտությունների գծով մյուս տարի արդեն կկատարվի ընդունելություն:

http://www.armtown.com/news/am/zam/20110810/29627/




Ներբեռնել Arian AMU տառատեսակը