Բայց Դուք ինքներդ ասես Շերլոք Հոլմսը լինեք

Բայց Դուք ինքներդ ասես Շերլոք Հոլմսը լինեք

Մի անգամ անգլիացի գրող Արթուր Կոնան Դոյլը (1859 — 1930), կրթությամբ բժիշկ, ժամանեց Փարիզ: Կայարանում, հաստատուն քայլերով նրան մոտեցավ տաքսու վարորդը, լուռ վերցրեց նրա ճամպրուկը, դրեց մեքենան և միայն ղեկին նստելուց հետո ասաց.
-Եվ ու՞ր եք ուզում Ձեզ տանեմ պարոն Կոնան Դոյլ:
-Ինչպե՞ս, Դուք ճանաչում եք ինձ:
-Առաջին անգամ եմ տեսնում:
-Այդ դեպքում ինչպե՞ս ճանարեցիք ինձ:
-Օգտագործելով Ձեր նկարագրած դեդուկտիվ մեթոդը,- հպարտորեն ասաց տաքսու վարորդը,- Առաջին. ես կարդացել էի թերթերում, որ Արթուր Կոնան Դոյլը երկու շաբաթ է ինչ հանգստանում է մեղ մոտ: Երկրորդ. ես նկատեցի, որ գնացքը, որով Դուք եկաք Մարսելից էր: Հետո տեսա Ձեր արևայրուքը, որը հնարավոր է ստանալ միայն լինելով Միջերկրական ծովի ափին ամենաքիչը 10 օր: Քանի որ Ձեր աջ ձեռքի միջնամատին կար չմաքրվող սև հետք, ցույց է տալիս, որ Դուք գրող եք: Վարքագծով նմանվում եք բժշկի, իսկ հագուստը կարված է Լոնդոնում:
Այսպիսով, հաշվի առնելով իմ բոլոր դիտարկումները, ես ասացի ինքս ինձ- ահա նա, Կոնան Դոյլը, մեծ դետեկտիվ Շերլոք Հոլմսի հռչակավոր ստեղծողը:
Լսելով վարորդի բացատրությունները գրողը ցնցված էր.
-Բայց Դուք ինքներդ ասես Շերլոք Հոլմսը լինեք,- բացականչեց նա,- եթե կարողանում եք նման եզրակացություններ անել այսպիսի մանրուքներից:
-Միգուցե այդպես է, բայց ես նկատեցի ևս մեկ փոքրիկ դետալ:
-Եվ ո՞րն է դա:
-Պիտակը` փակցված Ձեր ճամպրուկին: Նրա վրա խոշոր տառերով նշված էր Ձեր անունն ու ազգանունը:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը