Այս տարի հոկտեմբերի 1-ը ճարտարապետների միջազգային օրն է

2012 թ-ին ճարտարապետության միջազգային օրը անց է կացվում «Ճարտարապետները քաղաքների վերափոխողներն են» նշանաբանով: 
Ճարտարապետության միջազգային օրը ՝ ճարտարապետների մասնագիտական տոնը, նշվում է 1985 թ-ից «Ճարտարապետների միջազգային միության» նախաձեռնությամբ ամեն տարվա հոկտեմբերի առաջին երկուշաբթի օրը: Այս տարի այն նշվում է հոկտեմբերի1-ին: 
Ուսումնասիրությունների համաձայն՝ 2050 թ-ին քաղաքաբնակները կկազմեն երկրագնդի բնակչության 70 տոկոսը: Այդ իսկ պատճառով քաղաքներում պետք է արմատական փոփոխություններ կատարվեն, որպեսզի վերջիններս իրենց բնակիչների համար կարողանան ապահովել անձնական զարգացման և բարեկեցության համար անհրաժեշտ պայմաններ: Վերոնշյալ նպատակի իրականացման համար պետք է կենտրոնանալ կլիմայի փոփոխության կանխման, վնասակար նյութերի մթնոլորտ արտանետման ծավալների նվազեցման, ռեսուրսների և էներգիայի ռացիոնալ օգտագործման վրա: Բացի այդ քաղաքը պետք է զարգացնել այնպես, որ վերջինս կարողանա դիմակայել աղետների (անչափ կարևոր է Երևանի համար) և ճգնաժամերի, գործունեության և զարգացման լայն հնարավորություններ ընձեռի իր բնակիչներին, ինչպես նաև ապահովի անվտանգություն և սանիտարահիգիենիկ պայմաններ:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը