Այսօր դատախազության աշխատողի օրն է

ՀՀ Կառավարության 2003թ. մարտի 7-ի թիվ 207-Ն որոշմամբ հուլիսի 1-ը հայտարարվել է դատախազության աշխատողի օր:

Դատախազական ծառայությունը Հայաստանում սկսել է գործել 1918 թվականի դեկտեմբերի 6-ից, երբ Հայաստանի առաջին Հանրապետության Խորհուրդն ընդունեց օրենք՝ «Նախկին Ռուսական կայսրության օրենքները Հայաստանի տարածքում գործադրելու մասին»: Նույն օրը Հայաստանի  Խորհուրդն ընդունեց նաև օրենք՝ Ռուսական կայսրության դատական համակարգի ներմուծման մասին: Դատախազությունը գործում էր դատական համակարգին առընթեր:

Որպես առանձին ստորաբաժանում դատախազությունը Հայաստանում առաջին անգամ կազմավորվել է Խորհրդային կարգերի հաստատումից հետո:

1933 թվականի հուլիսի 20-ին ԽՍՀՄ Կենտրոնական Գործադիր Կոմիտեի եւ Ժողովրդական կոմիսարների Խորհրդի համատեղ որոշմամբ հիմնադրվեց ԽՍՀՄ դատախազությունը։

1991 թվականի սեպտեմբերի 21-ին հռչակելով իր անկախությունը Հայաստանի երրորդ Հանրապետության Գերագույն խորհուրդը հայտարարեց, որ նախկին օրենսդրական և այլ ակտերի գործողությունը երկրի տարածքում կշարունակվի այնքանով, որքանով չեն հակասում անկախության Հռչակագրի իդեալներին:

Դատախազության մասին ազգային օրենքն ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1-ին, որը գործողության մեջ մտավ 1999 թվականի հունվարի 12-ից:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը