Այսօր` հոկտեմբերի 16-ին, Հայաստանում նշվում է Հայ մամուլի օրը

Այսօր` հոկտեմբերի 16-ին, Հայաստանում նշվում է Հայ մամուլի օրը

Առաջին հայկական պարբերականը Հնդկաստանում տպագրվող հայկական պատմա-մշակութային հանդեսն էր։ 218 տարի առաջ Հնդկաստանի Մադրաս քաղաքում հայկական առաջին պարբերականի՝ «Ազդարար»-ի լույս ընծայմամբ սկիզբ առավ հայ տպագիր մամուլի պատմությունը, որը շարունակվում է առ այսօր՝ որպես ժամանակների եւ իրադարձությունների մնայուն տարեգրություն:

Հայկական մամուլը հիմնդարվել է  Հնդկաստանի Մադրաս քաղաքում 1794-ի հոկտեմբերի 14-ին։ «Ազդարար» ամսագրի հիմնադիրն էր շիրազցի Հարություն քահանա Շմավոնյանը։ Այն գործել է մինչև 1796-ի մարտ ամիսը։ Այդ ընթացքում հրատարակել է 18 համար՝ 965 էջ ընդհանուր ծավալով։ Թողարկումը վերսկսել 2007-ին Կալկաթայում։ Այն լույս է տեսել ամերիկահայ աստղագետ Նորա Անդրեասյանի մեկենասությամբ։ Վերահրատարակվող «Ազդարարի» խմբագիրն է Մարտիկ Սարգսյանը։




Ներբեռնել Arian AMU տառատեսակը