ԱՌԱՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՅՏՆԻ ՄԻԼԻՈՆԱՏԵՐԵՐ

Աշխարհում կան շատ միլիոնատերեր, ովքեր չեն սովորել բուհերում, բայց դա չի խանգարել նրանց ստեղծել սեփական գործ և աշխատել միլիոններ:

1. Աշխարհի ամենաթանկ վարձատրվող մարզիկներից մեկը` Թայգեր Վուդս, ով հրաժարվել է Ստենֆորդի համալսարանի կրթությունից, որովհետև ուզում էր դառնալ պրոֆեսիոնալ գոլֆ խաղացող: Այսօր նրա եկամուտը տարեկան կազմում է ավելի քան 100 մլն. $:

2.Մարկ Ցուկերբերգը սովորելով Հարվարդի համալսարանում ստեղծեց աշխարհի ամենահայտնի սոցիալական ցանցը "Facebook"-ը: Սոց. ցանցի համբավը այնքան մեծացավ, որ նա որոշեց թողնել ուսումը և ստեղծել ընկերություն Պալո Ալտոյում:

3.Ջեյմս Քամերոնը ծնվել է Կանադայում, ընտանիքի հետ տեղափոխվել է Կալիֆորնիա, որտեղ ընդունվել է համալսարան:Բայց նա թողեց ուսումը, ամուսնացավ մատուցողուհու հետ և դարձավ բեռնատարի վարորդ: Սակայն "Աստղային պատերազմներ" ֆիլմը դիտելուց հետո որոշեց դառնալ ռեժիսյոր, և մենք բոլորս գիտենք նրա հայտնի "Ավատար" ֆիլմը:

4. Եթե Ստիվ Ջոբսը ընդունվեր համալսարան, միգուցե այսօր աշխարհը չտեսներ “Macintosh”, Ipod, Iphone" . Նա հիմնադրել է “Apple” և “Pixar” ընկերությունները:

5. Բիլլ Գեյթսը այսօր համարվում է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը: Փաստաբանի և ուսուցչի որդին ընդունվեց Հարվարդի համալսարան 1973թ-ի աշնանը: 2 տարի անց նա թողեց ուսումը և հիմնադրեց “Microsoft” ընկերությունը:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը