«Բումերանգի օրենքը»: Ինչու՞ է մեր արածը մեզ վերադառնում
20-րդ դարի սկզբին, մի շոտլանդացի ֆերմեր տուն էր վերադառնում: Անցնելով ճահճի մկողքով` հանկարծ լսեց օգնության ճիչ: Ֆերմերը վազեց դեպի ձայնը և տեսավ մի տղայի, ով փորձում էր դուրս գալ ճահճիչ: Ֆերմերը արագ կտրեց ծառի հաստ ճյուղ և զգուշորեն մոտեցրեց խեղդվողին: Երբ տղան փրկվեց, նա երկար ժամանակ չէր կարողանում զսպել արցունքները և ամբողջովին դողում էր:
-Գնանք իմ տում,- ասաց ֆերմերը.- քեզ պետք է հանգստանալ և տաքանալ:
-Ոչ, ոչ, ինձ սպասում է հայրս, նա երևի շատ է անհանսգտանում:
Շնորհակալություն հայտնելով փրկչին` տղան վազեց:
Առավոտյան ֆերմերը տեսավ, որ իր տանը մոտենում է մի կառք: Կառքից դուրս եկավ լավ հագնված մի ջնտլմեն և հարցրեց.
-Այդ դու՞ք եք երեկ փրկել իմ տղայի կյանքը:
-Այո,- պատասխանեց ֆերմերը:
-Ինչքա՞ն պետք է Ձեզ վճարեմ:
-Մի վիրավորեք ինձ պարոն, դուք ինձ ոչինչ պարտք չեք: Ես վարվել եմ այնպես, ինչպես պետք է վարվեր նորմալ մարդը:
-Ոչ, ես չեմ կարող սա այսպես թողնել, որովհետև իմ տղան շատ թանկ է ինձ համար: Ասեք ցանկացած գին,-պնդեց հյուրը:
-Ես այլևս չեմ ուզում խոսել այս թեմայով: Հաջողություն,- ֆերմերը շրջվեց, որ գնա: Այդ պահին դուրս ցատկեց նևա որդին:
-Սա Ձե՞ր որդին է,- հարցրեց հյուրը:
-Այո,-հպարտորեն պատասխանեց ֆերմերը` շոյելով որդու գլուխը:
-Եկեք այսպես անենք: Ես Ձեր որդում ինձ հետ Լոնդոն կտանեմ և կվճարեմ նրա կրթության համար: Եթե նա այնքան շնորհակալ է, ինչպես իր հայրը, այդ դեպքում ոչ դուք, ոչ ես չենք զղջա այս որոշման համար:
Անցան տարիներ: Ֆերմերի որդին ավարտեց դպրոցը, այնուհետև բժշկական համալսարանը, և շուտով նրա անունը դարձավ աշխարհով մեկ հայտնի` որպես պենիցիլինի բացահայտող: Նրան անվանում էին Ալեքսանդր Ֆլեմմինգ:
Նախքան պատերազմը, ծանր թոքաբորբով լոնդոնյան կլինիկաներից մեկը տեղափեխվեց այն նույն ջենթլմենի որդին: Ի՞նչ եք կարծում, ին՞չը փրկեց նրա կյանքը այդ անգամ.- Այո, պենիցիլինը` հայտնաբերված Ալեքսանդր Ֆլեմմինգի կողմից:
Ալեքսանդր Ֆլեմմինգին կրթության տված ջենթլմենի անունն էր Ռանդոլֆ Չերչիլ: Իսկ նրա որդուն անվանում էին Ուինսթոն Չերչիլ, ով աելի ուշ դարձավ Անգլիայի վարչապետ: Հավանաբար հենց այս իրադարձություններն էր հիշում Ուինսթոն Չերչիլը, երբ ասում էր. «Մեր արածը վերադառնում է մեզ»:
Ներբեռնել Arian AMU տառատեսակը